ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մենք սրա տակից դուրս չենք գա, եթե ինքներս մեզ չապտակենք

Մենք սրա տակից դուրս չենք գա, եթե ինքներս մեզ չապտակենք
06.09.2024 | 06:54

Մեզ առաջին պառակտողը մեր միջի այն զանգվածն է, որ մերժում է բոլոր նրանց, ովքեր իր գաղափարները, իր ճիշտը չեն կիսում։

Այո՛, հորինում են տերմիններ, որոնցով բնութագրում են իրենց պատկերացրած «իսկական հայերին», դե, իսկ մնացածը դավաճան են, խառնածին են, ամբոխ են և այլն։

Սա է մեզ քանդում առաջինը...

Գուցե դժվար է ընդունել, որ Նիկոլն էլ է հայ, Սերժն էլ, Լևոնն էլ, բայց դա այդպես է։ Եվ երբ ընդունում ես այդ փաստը ու կեղծիքով չես ապրում, քո մտքի «քիմիան» փոխվում է։

Այնքան ակնհայտ է լուծումը, որ մենք չենք ուզում տեսնել։ Ախր, գնացեք դպրոցներ, շփվեք շատ երեխաների հետ և կտեսնեք Նիկոլի ու մնացածի նախատիպերը, թե ինչպիսին են իրենք 12, 14, 16 տարեկաններում, և ոնց է կեղտոտ միջավայրը այդ երեխաների համար բարենպաստ պայմաններ ստեղծում՝ զարգացնելու ոչ թե դրական, այլ բացասական հատկությունները։

Ձեր ստով լի «անմեղ» կատակները, ծաղրը, հեգնանքը, չար համեմատությունները, չկամությունը, սիրո պակասը կամ «ավելցուկը»...

Խիստ չլինելը, անկարգապահ օրինակը, ջունգլիի օրենքով մեծացնելը, լավ օրինակները սուտ պղծելը՝ ձեզ «բարձրացնելու» տհաս միտումով։

Ընդհանուրին ծառայելուց չխոսելը՝ ձեր չարածը թաքցնելու համար։ Կողքի գյուղը, քաղաքը վարկաբեկելու անհագ ծարավը...

Անվերջ է թույնը, որ առանց հասկանալու, առանց գիտակցելու խորությունը, ներարկում ենք մեր իսկ երեխաներին։

Մենք սրա տակից դուրս չենք գա, եթե ինքներս մեզ չապտակենք։ Մենք ենք մեր դահիճը:

Թնամին անզոր կլինի, եթե մենք մեծացնենք սիրով լի, ուժեղ, հայրենատեր, առաջնորդ ու թիմային սերունդ:

Մի՞թե դժվար է:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 7509

Մեկնաբանություններ